Ներքին Խոսք 3 տարի առաջ - 19:00 01-07-2023

Շիրակ գյուղում երեկ երկու եկեղեցի են հրկիզել. բնակիչները սարսափած են

Oragir.News-ի փոխանցմամբ՝ երեկ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Շիրակ գյուղում հրդեհ է բռնկվել թե՛ գյուղի մեջ գտնվող մատուռում և թե՛ սարերի տակ գտնվող 19-րդ դարի կիսավեր եկեղեցում՝ Սուրբ Մինասում, ինչը գյուղում մտահոգությունների պատճառ է դարձել։



Կատարվածի վերաբերյալ ամեն մարդ իր վարկածն ունի։ Ամենատարածված վարկածը, ըստ գյուղացիների, այն է, որ իրենց սրբավայրը թուրքի կողմից ուղարկած մեկն է վառել։ Բնակիչներն ասում են, որ այս ամենը դժվար թե պատահականություն լիներ, որովհետև ոնց կարող էր հրդեհ բռնկվել իրարից ընդամենը 300 մետր հեռավորության վրա գտնվող սրբավայրերում։

Oragir.News-ը զրուցել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանի հետ։ Գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ բռնկված հրդեհը նկատել է հովիվը և ահազանգել, գյուղացիները շտապել են հանգցնել հրդեհը, բայց իմացել են, որ գյուղի մատուռը ևս այրվել է։

Համլետ Ասատրյանի ասելով՝ մատուռից ոչինչ չի մնացել, ամբողջությամբ մոխրացել է։



Համլետ Ասատրյանն ասում է՝ գյուղի բնակիչները անհանգստացած են, որովհետև գյուղում երբևէ նման դեպք չի եղել, մարդիկ անծանոթ որևէ մարդու չեն տեսել, Համլետ Ասատրյանը նաև չի բացառում, որ այդ անծանոթը հնարավոր է, որ եկեղեցի հասներ սարերով ու որևէ մեկը նրան չնկատեր։

Գյուղացիներն ասում են՝ սրբավայր այրողը կամ պիտի հոգեկան հիվանդ լինի, կամ թուրք։ Սա թուրքի ձեռագիր է, հայը նման բան իրեն թույլ չէր տա, հայը իր եկեղեցու վրա ձեռք չի բարձրացնի։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար