Ներքին 3 տարի առաջ - 22:17 30-06-2023

Տնտեսական ակտիվությունը բացառապես արտաքին գործոնի ազդեցությունն է

Երեկ կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական ակտիվության բարձր տիրույթում։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, խոսելով տնտեսական ակտիվության աճից, ասաց, որ այն իրոք կա, բայց այստեղ պետք է ուշադրություն դարձնել այդ ցուցանիշի վրա ազդող գործոններին, որոնք այնքան էլ այս իշխանության շնորհիվ չի, որ կան։

«Այստեղ կան մի քանի կարևոր հարցեր, օրինակ այն, թե որքան դրական ազդեցություն ունի այդ տնտեսական ակտիվության վրա օրվա իշխանությունը, և որքանն է արտաքին պատահական կարճաժամկետ գործոնի ազդեցությունը»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ սա հստակեցնելը շատ կարևոր է։

Տնտեսագետը որպես երկրորդ հարց առանձնացրեց .«Պետք է հասկանանք, թե այդ տնտեսական ակտիվությունը որքանով է կապիտալացվում, դառնում ներդրումներ և այլն, թե ոչ։ Երրորդ հարցը այն է, թե որքանով է տնտեսական ակտիվությունը դրականորեն ազդում սոցիալական լարվածության թուլացման կամ սոցիալական խնդիրների լուծման վրա»։

Ավետիսյանը նշեց, որ երբ մենք փորձում ենք ստանալ այս հարցերի պատասխանը հասկանում եք, որ եղած հարցերը ունեն շատ մտահոգիչ պատասխաններ։

«Նախ այն, որ իրականում այս բարձր տնտեսական ակտիվությունը մեկնարկել է 2022-ին․ դրա առյուծի բաժինը ապահովում է արտաքին պատահական գործոնը, որը մի պահից սկսած էլ չի լինելու։
Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին է»։

Նույն անմխիթար վիճակը կա նաև կապիտալացման մասով. «Կապիտալացման իմաստով էլ ակնհայտ է, որ դա տեղի չի ունենում, որովհետև մեր երկիր եկող այդ մեծ դրամական հոսքերը ապահովում են մեր արտաքին առևտրի՝ դեպի Ռուսաստան արտահանման գործընթացը, իսկ մյուս մասն էլ՝ որպես ցպահանջ դեպոզիտներ, գտնվում են բանկերում»,- ասաց տնտեսագետը։

Մեր զրուցակիցը չմոռացավ նշել, որ եթե մենք օտարերկրյա ուղղակի ներհոսքին նայենք, կտեսնենք, որ մեր երկրում այն 2022-ին ավելանալու փոխարեն նվազել է։

Խոսելով երրորդ հարցից՝ Ավետիսյանն ասաց, որ այստեղ ակնհայտորեն տեսնում ենք, որ գնաճը խժռել է մարդկանց իրական եկամուտները. «Խոսքը հատկապես վերաբերում է ցածր վարձատրությամբ աշխատող աղքատներին, նպաստառու անապահով ընտանիքներին և կենսաթոշակառուներին»։

Ավետիսյանը նշեց, որ սոցիալական ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն ենք ունեցել. «Տնտեսական աճի պայմաններում աղքատությունն ավելացնող գործոնները ավելի մեծ հետևանքներ են առաջացրել, ինչը վստահաբար բերելու է աղքատության ցուցանիշի ավելացմանը, սա է իրողությունը»։

Ավետիսյանը ավելացրեց, որ իշխանությունը մանիպուլացնելով փորձում է իրենց վերագրել այն որոշակի դրական ցուցանիշները. «Նրանք ճիշտ հակառակն անում էին Քովիդ 19-ի պարագայում, երբ տարածաշրջանում տնտեսական ամենամեծ անկումն ունեցանք, և իրենք պատասխանատվությունից խուսափելու համար դա վերագրում էին արտաքին գործոնին, ասում էին՝ ինչ անենք, Քովիդ է»։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի