Ներքին 3 տարի առաջ - 13:29 30-06-2023

Գյուղացիներն ահազանգում են՝ ծիրանը մթերում են 30 դրամով

«Սպասում ենք, որ ծիրանը թափվի, 30-40 դրամով մթերենք»․ ինձ հետ զրույցներում իրենց մտահոգություններն հայտնեցին գյուղացիները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Նրանցից մեկն ասաց, որ 1 տոննա ծիրանի դիմաց ստացել է ընդամենը 30․000 դրամ։
Վերջերս բարձրաձայնել էի, որ ծիրանը փչանում է Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակումների և մանրամասն զննման պատճառով։

Շատ հաճախ ծխախոտի ապօրինի արտահանման փորձերի արդյունքում տուժում են ծիրան արտահանողները։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական շուկաներում ծիրանի վաճառքին, գյուղացիները հայտնում են, որ գյուղից շարժվող 1 ավտոբուսը կարող է տանել 500-600 կգ ծիրան, մինչդեռ, իրենք ունեն մի քանի տոննա ծիրան մթերելու խնդիր։

Անելանելի իրավիճակում հայտնվելով՝ մարդիկ թողնում են, որպեսզի ծիրանը թափվի, այնուհետև չնչին գնով վաճառում են՝ պահածոյացման նպատակով»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում