Մամուլ 3 տարի առաջ - 08:44 29-06-2023

Բյուջեի կատարողականը չհաստատվեց․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի խորհրդարանին երեկվա հերթական նիստում չի հաջողվել հաստատել նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Բյուջեի քվեարկությանը մասնակցել է 16 պատգամավոր, 15 հոգին՝ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքից, մեկն էլ՝ «Արդարություն» խմբակցությունից հեռացած եւ այժմ, ըստ որոշ լուրերի, ՔՊ-ականների հետ համագործակցող Կարեն Հովհաննիսյանը:

Մինչդեռ կատարողականը հաստատելու համար պահանջվում էր 17 ձայն, այսինքն՝ եթե ընդդիմադիրներից գոնե մեկը ձեռնպահ կամ դեմ քվեարկեր, այն կանցներ։

Ընդդիմությունը հայտարարելով, որ իշխանությունն արդիական հարցերով չի զբաղվում, հայտարարել է, որ չի մասնակցում քվեարկությանը։ Իհարկե, սա իրավական որեւէ հետեւանք չի առաջացնում, սակայն քաղաքական առումով ուշագրավ է եւ փաստում է, որ այլեւս Արցախի իշխանական դաշտը պառակտված է, եւ խորհրդարանում օրենքներ անցկացնելու խնդիր ունեն։

Ի դեպ, երեկվա ողբերգական դեպքերով պայմանավորված՝ ԱՀ նախագահը չի ներկայացել խորհրդարան, այսօր կքննարկվի նրա հաշվետվությունը: Ըստ լուրերի՝ նա որոշակի փոփոխություններ է արել նախապես պատրաստած ուղերձում, ինչով պայմանավորված՝ ելույթը հետաձգել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան