Սպորտ 3 տարի առաջ - 23:07 28-06-2023

Արտակ Գրիգորյանը կարիերան կշարունակի «Փյունիկում»

«Փյունիկը» հայտարարել է կարևոր համալրման մասին։ Ակումբը պայմանագիր է կնքել հայ կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ: Ֆուտբոլիստը փոխչեմպիոնի կազմ է տեղափոխվել «Ալաշկերտից»:

35-ամյա խաղացողը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել բացառապես հայկական ակումբներում և զուգահեռ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական: Արտակը իր նորամուտը ընտրանու կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 11-ին: Ընդհանուր առմամբ, հայ ֆուտբոլիստը հավաքականի կազմում անցկացրել է 52 հանդիպում` հեղինակելով մեկ գոլ ու երկու գոլային փոխանցում:

Արտակ Գրիգորյանը 5 անգամ դարձել է Հայաստանի առաջնության հաղթող, մեկ անգամ էլ հաղթել է գավաթի խաղարկությունում, 2 անգամ նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Նա Հայաստանի առաջնություններում մասնակցել է 409 հանդիպման, դարձել 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Գրիգորյանը 21-րդ դարում ներքին մրցաշարերում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:

Հատկանշական է, որ կիսապաշտպանը 2020/21 մրցաշրջանում արժանացել է «մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան