Ներքին 3 տարի առաջ - 22:18 28-06-2023

Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրային խորհուրդ լինի, բայց 21 թվից չկա

«Նախորդ՝ 2021 թվականի ընտրություններից հետո Հանրային խորհուրդը չի ձևավորվե»լ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց խորհրդի նախկին անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը՝ խոսելով այս Հանրային խորհրդի գործունեությունից։

Տեր-Տաճատյանն ասաց, որ կառույցի մասին Սահմանադրությամբ գրված է, բայց չի ձևավորվել։

«ԱԺ ընտրություններից հետո Հանրայի խորհուրդը պետք է նորովի ձևավորվեր և չձևավորվեց, այլ տեղեկություններ չունեմ»։

Հարցին, թե հիմա ինքը համարվո՞ւմ է խորհրդի անդամ, պատասխանեց. «Այդտեղ տարատեսակ մեկնաբանություններ կան, մի տեղ գրված է, որ քանի դեռ նորը չի ձևավորվել, նախկինը գործում է, բայց չի կարող նախկինը հավերժ գործել, այդպես չէ՞։ Մեկ այլ մեկնաբանությամբ էլ ասվում էր, որ ԱԺ ընտրությունից հետո ձևավորվում է նոր խորհուրդ, որից էլ ենթադում ենք, որ նախկինի գործունեությունը դադարում է»։

Խորհրդի մեկ այլ նախկին անդամ՝ Բաբկեն Պիպոյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բավականին վաղուց իր դիմումի համաձայն դուրս է եկել կառույցից։

Պիպոյանը նկատեց. «Հանրային խորհուրդը՝ որպես ֆունկցիոնալ մարմին, գլխատվել է վաղուց։ Ես նույնիսկ գրառում էի ուղղել նախագահին և նշել, որ որպես Սահմանադրության պահապան՝ պետք է քայլեր ձեռնարկի Սահմանադրական մարմնի գործունեոթյունը վերականգնելու համար»։

Պիպոյանը նշեց նաև, որ խորհրդի կազմում ընդգրկված անդամները աշխատավարձ չէին ստանում։ Խորհրդի կազմում եղել են չորս ադմինիստրատիվ աշխատակիցներ, որոնք եղել են քաղծառայողներ։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը