Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 10:56 27-06-2023

Արցախի կորուստը ոչ աշխարհն է մարսելու, ոչ էլ Ադրբեջանն է մարսելու

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակն այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24-ժամյա նստացույց՝ ԵՄ ներկայացուցչության դիմաց։

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ են ակնկալում ԵՄ-ից, ասաց. «Դեսպանատներից, միջազգային հանրությունից, դեսպանատների ներկայացուցիչ պետություններից ակնկալում ենք հասցեական ու կոնկրես հայտարարություններով ու գործողություններով արձագանքեն Արցախում տեի ունեցող իրադարձություններին։

Արդեն կես տարուց ավել է՝ մեր հայրենակիցները շրջափված են։ Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը ամբողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ ևս մեկ անգամ վկայում է Ցեղասպանությունների գոյության, իրականացման և միջազգային քաղաքական աշխարհի կողմից այդ ամեն ինչի նկատմամբ լուռ համաձայնության մասին»։

Գերասիմ Վարդանյանն ասաց, որ իրենք ակնկալում են ավելի կոնկրետ գործողություննր, քայլեր, կոնկրետ սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան դուրս գալ շրջափակումից։

Նմանատիպ ակցիաներ տեղի ունեցան դեկտեմբերին տարբեր ներկայացուցչությունների առջև, սակայն արդյունք չգրանցվեց, Oragir.News-ը հարցրեց, թե այս մեկօրյա ակցիան ի՞նչ արդյունք կտա, Վարդանյանը պատասխանեց. «Էս ընթացքում տարբեր գործողություններ են եղել, ակցիաներ, հայտարարություններ, երթեր, քայլերթեր, նստացույցեր, սա ևս մի գործողություն է՝ համաշխարհային հանրության ուղադրությունը սևեռելու այս խնդրի վրա, միջազգային հանրուլյունից և ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկներից պահանջելու, որ կոնկրետ ու հասցեական գործողություններ անեն, այս ամեն ինչը հետևանքն է նրանց կողմից արված հայտարարությունների, երբ որ հավասարության նշան էին դնում Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների մեջ»։

Վարդանյանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Հայաստանում ու Արցախում ծնվել ու մեծացել է մի սերունդ, որը Արցախը Ադրբեջանի կազմում չի տեսնում, Արցախը հայկական է համարում. «Արցախի կորուստը ոչ միջազգային հանրությունն է մարսելու, ոչ աշխարհն է մարսելու, ոչ առավելապես Ադրբեջանն է մարսելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար