Ուղիղ խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:00 24-06-2023

Նիկոլ Փաշինյանի հետ կրկես մտնելն անիմաստ է, կրկեսում նա անմրցելի է. Արգիշտի Կիվիրյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը և գործառույթն ամեն ինչ կրկեսի վերածելն է, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովում իր ելույթն այլ կերպ անհնար է բնորոշել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ մեկնաբանելով հունիսի 20-ին Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը և այդ ելույթի ուղերձները։

«Դա հերթական կրկեսային ներկայացումն էր, իսկ իր հետ կրկես մտնելը նշանակում է պարտվել, քանի որ կրկեսում ինքն անմրցելի է։ Պետական կառավարման մեջ ինքը զրո է, սակայն կրկեսում իր հետ մրցակցելն անհնար է։ Դրա համար ես բազմիցս նշել եմ, որ չարժի իր հետ մտնել կրկես և խաղալ կրկեսային իր խաղի իր կանոնների համաձայն»,- նկատեց վերլուծաբանը։

Արգիշտի Կիվիրյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մինչև այսօր և հավանաբար մինչև իր կյանքի վերջ, զբաղված է լինելու մի բանով՝ ամեն գնով խուսափել պատասխանատվությունից։ «Խուսափել այն բանի համար, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, խուսափել զոհված 5000 երեխաների պատասխանատվությունից, բազմաթիվ կորուստներից, խուսափել այն պատասխանատվությունից, որ իր գործունեության հետևանքով հայ ազգը կանգնած է լինել-չլինելու վտանգի առաջ։ Այս պատասխանատվությունից խուսափելու ձգտումն է մշատապես իրեն դրդում արդարացումների, ներկայացումների։ Եթե մենք նայենք, թե նա ինչով է զբաղված 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո մինչև օրս, ապա դա միայն այդ պատասխանատվությունից տարբեր կերպ խուսափելու քայլերն են»,- կարծում է նա։

Վերլուծբանը նշեց, որ ստեղծված իրավիճակի համար որոշակի առումներով մեղավոր են 30 տարվա Հայաստանի Հանրապետության ողջ ռազմաքաղաքական էլիտան, սակայն այս աղետի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով համառորեն չի ցանկանում հասկանալ դա։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանն է եղել երկրի ղեկավարը, իսկ ցանկացած քաղաքականության համար թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրի ղեկավարը։

Կիվիրյանը նաև հայտնեց, որ եթե Հայաստանը հաղթեր պատերազմում, ապա Նիկոլ Փաշինյանը հայտարարելու էր, որ հաղթել ենք իր շնորհիվ։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարը պատասխանատու է և՛ հաղթանակների, և՛ պարտությունների համար։

Մանրամասները՝ տեսանյութում.




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին