Արտաքին 3 տարի առաջ - 15:30 24-06-2023

Մոսկվայում ստուգում են շենքերի նկուղները և քննարկում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը

Մոսկվայում շարունակվում են քաղաքային ենթակառուցվածքների օբյեկտների, այդ թվում՝ տների նկուղների և հարակից տարածքների պլանային ստուգումները։ Այս մասին տեղեկացնում է Meduza լրատվական պորտալը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին մոտ կանգնած իր աղբյուրին։

Հաղորդվում է, որ Մոսկվայում հայտարարված «հակահաբեկչական գործողության» ռեժիմը թույլ է տալիս պարետային ժամ սահմանել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նման որոշում դեռևս չի կայացվել, սակայն «ամեն ինչ կարող է փոխվել»։

Հայտնի է, որ Մոսկվայում զանգվածային միջոցառումները հետաձգվել են առնվազն մեկ շաբաթով։

Լրատվական պորտալի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ընթացող ստուգումները պարբերական բնույթ են կրում։ Նրա խոսքով՝ ներկայումս քաղաքում ամեն ինչ աշխատում է։ Նա հավելել է, որ քաղաքում գործում է 100.000 տեսախցիկ, տեխնիկական ծառայությունները վերահսկում են դրանց վիճակը։

Նշենք, որ «Հակաահաբեկչական գործողության» ռեժիմը Մոսկվայում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հայտարարվել է հունիսի 24-ի առավոտյան։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է , որ քաղաքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ներդրվել է «ճանապարհներին լրացուցիչ հսկողություն»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր խմբավորման դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին