Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 03:40 24-06-2023

Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալը Վագների մարտիկներին կոչ է արել կանգ առնել

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևը և բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված մեղադրանքներից հետո կանգ առնելու կոչով դիմել են Վագների մարտիկներին։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ՄՌԿ-ի շատ մարտիկների և հրամանատարների, որոնք պետության շահերից բխող լուրջ խնդիրներ են կատարում: Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում, սարսափելի փաստ է, որը այլ բառերով, քան անմեղսունակությունն է, ես չեմ կարող բացատրել»,- ասել է Ալեքսեևը:

Նա նշել է, որ երբ երկիրը գտնվում է «բարդ իրավիճակում», նման բաները բերելու են «ահռելի կորուստների, առաջին հերթին՝ քաղաքական»: «Սա մեջքից հարված է մեր երկրին: Դուք փորձում եք ոտնձգությու կատարել դրա իշխանության նկատմամբ, սա ռազմական հեղաշրջում է: Պետք չէ հիմա նման բան անել»,- ասել է նա:

Վերջինս Վագների մարտիկներին հորդորել է «կանգ առնել և մտափոխվել»՝ նշելով, որ «նման սադրանքը կարող էր արված լինել միայն Ռուսաստանի թշնամիների կողմից»:

Սուրովիկինի տեսաուղերձում ասվում է․ «Մենք միասին կռվել ենք, ռիսկի գնացել, միասին հաղթել ենք: Մենք մի արյունից ենք, մենք զինվորներ ենք: Ես կոչ եմ անում կանգ առնել: Հակառակորդը սպասում է, թե, երբ է մեզ մոտ սրվելու ներքաղաքական իրավիճակը: Չի կարելի երկրի համար այլ ծանր ժամանակներում հակառակորդին ձեռնտու քայլեր անել»:

«Քանի դեռ ուշ չէ, պետք է և անհրաժեշտ հնազանդվել համաժողովրդական ընտրված նախագահի կամքին և հրամանին, կանգնեցնել շարասյուներն ու դրանք վերադարձնել մշտական տեղակայման վայր, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ»,- ասել է Սուրովիկինը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հորդորել է չկատարել Եվգենի Պրիգոժինի հրամանները․ «Մենք հորդորում ենք Մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներին անուղղելի սխալներ չկատարել, դադարեցնել ցանկացած ուժային գործողություն ռուս ժողովրդի դեմ, չկատարել Պրիգոժինի հանցավոր և դավաճանական հրամանները, միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար»։

«Իր հայտարարություններով և գործողություններով Պրիգոժինը փաստացի կոչ է արել սկսել զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի տարածքում և թիկունքից հարվածել ռուս զինծառայողներին, որոնք կռվում են ուկրաինական պրոֆաշիստական ​​ուժերի դեմ»,- հավելել է կենտրոնը։

Ավելի ուշ ՌԴ Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ ԱԴԾ քննչական մարմնի կողմից հունիսի 23-ին քրեական գործ է հարուցվել Եվգենի Պրիգոժինի նկատմամբ զինված խռովության կազմակերպման փաստի առթիվ: Այս հանցանքի համար նախատեսված է 12-20 տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան