Արտաքին 4 տարի առաջ - 14:45 29-05-2022

Սևերոդոնեցկի համար մղվող ճակատամարտում ՌԴ-ի առաջխաղացումը կարող է կանգ առնել. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) նոր զեկույցում ուկրաինական պատերազմի ընթացքի մասին ասվում է, որ Լուգանսկի մարզում Սևերոդոնեցկի համար մղվող մարտը կավարտվի, անկախ այն բանից, թե արդյունքում ում վերահսկողության տակ կանցնի քաղաքը։ Փորձագետների կարծիքով, այն իր գագաթնակետին է հասնում օպերատիվ և ռազմավարական մակարդակներում: Սա կարող է Ուկրաինային հակահարձակման անցնելու հնարավորություն տալ։

Զեկույցում նշվում է, որ Սևերոդոնեցկի գրավումը Ռուսաստանին թույլ կտա պնդել, որ ամբողջությամբ գրավել է Լուգանսկի մարզը, բայց որևէ այլ նշանակալի ռազմական կամ տնտեսական օգուտ չի տա։ Ռուսական ուժերը հիմա ավերում են քաղաքը, և եթե գրավեն այն, վերահսկողության տակ են վերցնելու ավերակները։

Զեկույցում խոսվում է նաև ռուսական բանակի ռազմական տեխնիկայի և անձնակազմի տրամադրվածության հետ կապված հնարավոր խնդիրների մասին։ Եթե երկրորդական ուղղություններում ռուսական ուժերը կորցնեն իրենց կռվելու կամքը, Ուկրաինան կարող է լուրջ հակահարձակում սկսել՝ հաջողության լավ հնարավորություններով, գտնում են հեղինակները:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել