Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:24 23-06-2023

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. աշխատողների թիվն աճել է գյուղոլորտի կոլապսի պատճառով

Երեկ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հերթական պատմական ռեկորդն են գրանցել, մայիսի դրությամբ աշխատատեղերի թիվը 718 266-ն է։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ գործազրկության մակարդակը 2022 թվականին իրոք նվազել է։

«Եթե մինչև 2021 թիվը ներառյալ մենք ունեինք գործազրկության տատանումներ, ապա 2022 թվականին իսկապես առաջին անգամ վերջին 15 տարվա ընթացքում մակարդակը ավելի ցածր է եղել»,- ասաց Միքայելյանը և ավելացրեց, որ դա փորձում են մանիպուլացնել և ներկայացնել վերջին 30 տարվա համար։

«Մենք ունենք անուղղակի տվյալներ 91 թվականից սկսած և պարզ է, որ այդ ժամանակ գործազրկությունը ավելի ցածր էր։ Բայց եթե մենք խոսում ենք վերջին 15 տարվա մասին, պետք է ասենք, որ 2022 թվականին գործազրկությունը զգալիորեն նվազել է»։

Միքայելյանը նշեց, որ տնտեսությունը կամաց-կամաց աճում է, ինչն էլ բերում է զբաղվածության աճի։

Տնտեսագետը նշեց, որ այս ցուցանիշի վրա ազդող արտաքին գործոն էր նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ «Պատերազմը և դրա հետևանքները՝ պատժամիջոցները Հայաստանում բերեց տնտեսության արագացված աճի և արդյունքը դա եղավ»,- ասաց նա։

Միքայելյանը նշեց նաև, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք նաև ստվերային տնտեսության նվազում և դա եղել է ոչ միայն այս իշխանության օրոք։ Ըստ տնտեսագետի՝ նման ցուցանիշի վրա ուղիղ ազգեցություն ունի գյուղատնտեսության ոլորտի ձախողումը։ «Ազդել է նաև գուղատնտեսական ոլորտի կոլապսը, որը մարդկանց դուրս է մղում այս ոլորտից ուրիշ ոլորտներ։ Գյուղատնտեսական ոլորտում թեև մարդը զբաղված է, բայց գրանցված չէ, և դա թույլ է տալիս նաև մանիպուլացնել։

Այսինքն՝ ընդհանուր աշխատանքային տեղերի թիվը չի փոխվել, զբաղվածների թիվը չի փոխվել, բայց բնույթն է փոխվել»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան