Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:16 23-06-2023

Ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում

Որպես ազգ և պետություն մեր հիմնական պատրանքներից մեկը եղել և հիմա էլ մասամբ մնում է այն, որ կարելի է խուսափել Բաքվի բռնապետի ստեղծած բարբարոս և առավելապաշտ վարչախմբի հետ անխուսափելի պատերազմից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Իհարկե, խուսափել հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ հանձնվելով նույն այդ թշնամու «ողորմածությանը»՝ նույն այն իբրև թե ողորմածությանը, որն իրականում գոյություն չունի, այսինքն ազգովի փաստացիորեն բռնելով կառափնարանի ուղին։

Հետևաբար ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում, և այս համատեքստում իրական համազգային օրակարգի հարցադրումներն ու վերլուծությունները տեղավորել ոչ թե այն շրջանակում, թե ինչո՞ւ չի հաջողվել խուսափել պատերազմից կամ դադարեցնել այն, այլ թե ինչո՞ւ չի գիտակցվել, որ պատերազմն անխուսափելի է և դրանում չի գրանցվել հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ