Ներքին 3 տարի առաջ - 20:58 21-06-2023

Մահացել է պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

Մահացել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նրան այսօր ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Վիգեն Խաչատրյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից, նա 72 տարեկան էր:

Վիգեն Խաչատրյանը ծնվել է 1951թ. հուլիսի 7-ին Իջևանում:

Ամուսնացած էր, ունի 2 զավակ:

Ձեզ գուցե հետաքրքրի