Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:55 02-07-2022

Իրենց ընտրողների առաջ հաշվետու են, թող մտածեն՝ հաջորդ ընտրություններին ինչ գնահատականի կարժանանան․ Վիգեն Խաչատրյանը՝ ընդդիմադիրների մասին

Ինչպես արդեն հայտնի է, օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը գրեց, որ հրաժարական է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ավելի ուշ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը գրեց, որ հրաժարվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիսյանը հրաժարական տվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։

Oragir.news-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք ընդդիմադիրներին պաշտոններից հանելով` սահմանադրական ճգնաժամ չի ստեղծվի։ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Չի ստեղծվի ճգնաժամ, եթե իրենք ներկայացնեն թեկնածուներ, եթե չներկայացնեն, այդ տեղերը թափուր կման, մնացածը կարդացեք կանոնակարգ օրենքը, այնտեղ լավ շարադրված է։ Չի կարող ինչ-որ ճգնաճամ առաջանալ, նման պարագաներում օրենքը ճգնաժամ չի ենթադրում»։

Մեր այն հարցին, թե ինչպես կբնորոշի ընդդիմադիր պատգամավորների այն պահվածքը, որ հերթով հրաժարական ներկայացրին, Խաչատրյանն ասաց. «Անլուրջ»։

Անդրադառնալով առանց ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանի նիստերի ընթացակարգին՝ Խաչատրյանն ասաց. «Ընդդիմադիր պատգամավորների անելիքը ԱԺ-ում միշտ էլ օգտակար է եղել, իրենք իրենց ընտրողների առաջ հաշվետու են և թող մտածեն՝ հաջորդ ընտրություններին ինչ գնահատականի կարժանանա»։

Իսկ մեր այն դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ իրենց ընտրողները մանդատ են տվել, որ դրսում պայքար մղեն և իշխանությանը հեռացնեն, Խաչատրյանն ասաց․ «Իրենք 40 օրից ավել հրապարակը փակել էին, չտեսանք՝ ընտրողները մոտենային իրենց։ Եթե նրանք ասում են, որ իրենք կատարում են իրենց ընտրողների պատվերը, եկան տասնյակ օրերով Ֆրանսիայի հրապարակում կանգնեցին, այդ ընտրողները իրենց չմոտեցան, ուրեմն իրենք թյուրիմացության մեջ են։ Նման պատվեր իրենք չունեն, այդ պատվերը հավանաբար օդիոս ֆիգուրներից է գալիս, ոչ թե իրենց ընտրողներից»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը