Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:51 10-03-2023

Հայաթի կռիվ չի, որ բառերով ուժ ցույց տանք․ Վիգեն Խաչատրյանը` Ալիևի հայտարարություններին չարձագանելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Աշխարհն այսօր. մարտահրավերներ և հույսեր» թեմայով ֆորումի ժամանակ առիթը բաց չի թողել հերթական անգամ հանդես գալու հայտարարություններով, որոնք վերաբերել են Հայաստանին։ Մասնավորապես, Ալիևն ասել է, որ Հայաստանը կորցրել է անկախ երկիր դառնալու հնարավորությունը և դարձել այլ երկրների գաղութ»։

Oragir.News-ը ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքում Ալիևի հայտարարությանը։ Հունանյանը պատասխանեց․ «Արտաքին քաղաքականության վերաբերող տարբեր հարցերի վերաբերյալ ԱԳՆ-ն պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով, մեկնաբանություններով և մամուլի հաղորդագրություններով։ Դուք, կարծում եմ, պարբերաբար տեսնում եք դրանք»։

Հստակեցմանը, թե մասնավորապես այս դեպքում արձագանք լինելո՞ւ է՝ նա պատասխանեց, որ պաշտոնական պատասխանն արդեն հնչեց և, եթե հավելյալ պատասխան ենք ակնկալում՝ կարող ենք գրավոր հարցում ուղարկել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյան Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ալիևի ասածները տիրաժավորելն ու մեկնաբանելը խոհեմ չէ։

«Չեմ կարծում, որ Իլհամ Ալիևը Հայաստանի ապագայով մտահոգված մի անձնավորություն է, որ ուզում է, որ մենք հզորանանք ուժեղանանք, ընդհանրապես էս պարագայում պետք է արհամարհենք, իմ կարծիքով։ Ակնհայտ է չէ, որ գործ ունենք թշնամական երկրի ղեկավարի հետ, ուրեմն ինչո՞ւ ենք տիրաժավորում»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք լռությունը չի դիտարկվի որպես համաձայնության կամ թույլության նշան՝ նա պատասխանեց․ որ պետք է հասկանալ, թե որ պետության ղեկավարն է խոսում ու ինչ նպատակով ու չտրիրաժավորել նրա ասածները։

«Մեր և Ալիևի միջեւ մեր տարբերություն կա, մենք չպտեք է փորձենք հավասարվել։ Ընդ որում՝ դրա խորքային պատասխանը տրվել է, որ հաշվի առնելով մեր տարբեր նկարագիրները՝ մենք չպետք է սիմետրիկ պատասխանների քաղաքականություն վարենք Ադրբեջանի հետ կապված։ Մենք պետք է ունենանք ասիմետրիկ պատասխաններ»։

Դիտարկմանը, թե դա թուլության նշան չի համարվի՝ ասաց, որ դա խելամտության դրսևորում է։

«Հայաթի կռիվ չի , որ բառերով ուժ ցույց տանք»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի