Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:34 20-06-2023

Երասխում կրակոցներ չկան, գործարանի մոտ այսօր կբարձրացվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները․ բնակիչ

Արարատի մարզի Երասխ գյուղում այս պահին իրավիճակը հարաբերական հանգսիտ է, կարկոցներ չկան։ «Երեկ ցերեկը՝ ժամը 2-ի հատվածում, կրակեցին գործարանի ուղղությամբ, բայց գիշերը, առավոտյան հանգիստ է եղել։

Այսօր ժամը 13։00-ին գործարանի տարածքում պետք է Հայստանի և ԱՄՆ-ի դրոշները բարձրացվեն, իմացանք, որ բազմաթիվ պաշտոնյաներ են գալու, այդ թվում՝ օտարերկարցիներ, երևի հենց դրանով էլ պայմանավորված է այս լռությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երասխ գյուղի բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ բնակիչներն արդեն սովորել են այդ կրակոցներին, չեն վախենում, իրենց առօրյա գործերով են զբաղվում․ «Մարդիկ կրակոցների տակ դաշտում հող են մշակում, ջուր անում, որ կարողանան իրենց օրվա ապրուստն աշխատել։ Սա մեր հողն է, ինչքան ուզում են՝ կրակեն, հո՞ չենք թողնելու, դուրս գանք»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին թշնամին պարբերաբար կրակ է բացում Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Երեկ՝ հունիսի 19-ին՝ ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ էին բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը