Արտաքին 4 տարի առաջ - 14:24 09-06-2022

Վրաստանում Լիտվայի դեսպանատան մոտ պատռել են ԵՄ և ԼԳԲՏ դրոշները. Կա 3 ձերբակալված

Թբիլիսիում Լիտվայի դեսպանատան մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ ուլտրաազգայնականների ցույցի ժամանակ երեք մարդ է ձերբակալվել։ Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները պատռել են ԼԳԲՏ և ԵՄ դրոշները, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Ոստիկանության բաժին բերման են ենթարկվել այդ թվում նաև ցույցի կազմակերպիչները՝ «Բարոյականություն» հասարակական շարժման առաջնորդներ Գուրամ և Ալեքսանդր Փալավանդիշվիլիները։

Ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, հայր և որդի Փալավանդիշվիլիները ձերբակալվել էին համանման ակցիայի ժամանակ Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։ Այդ ժամանակ նրանք իրենց համախոհների հետ պահանջել էին «դադարեցնել ԼԳԲՏ քարոզչությունը»։ Ցույցի մասնակիցները վիրավորել էին արևմտյան երկրների հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որ նրանք «դադարեցնեն Վրաստանի ներքին գործերին միջամտությունը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը