Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:03 17-06-2023

Հեռանկարային քաղաքական գործիչ Հայաստանում չկա․ հարցում

2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկան անձիք, ովքեր աչքի չէին ընկնում ոչ մասնագիտական կարողություններով, ոչ փորձով և ոչ էլ ստանձնած պաշտոններում համապատասխան գիտելիքներով։ Նշենք, որ նախկին պաշտոնյաներից ոմանք նույնպես չէին փայլում իրենց գիտելիքներով։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ ըստ իրենց՝ ով է Հայաստանի ամենահեռանկարային քաղաքական գործիչը, ում մեծ ապագա է սպասվում։

Հարցվածների մի մասն ասաց, որ երկրի այս իրավիճակում հեռանկարային քաղաքական գործիչ չունենք։ Մի կին վստահեցրեց, որ ամենահեռանկարային գործիչը դա ներկայիս վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքացիներից մեկն ասաց՝ աբսուրդ է, որ մարդիկ փնտրում են ինչ-որ փրկչի․ «Եթե ժողովուրդը հավաքական ուժ չեղավ, ոչ մի գործիչ ոչինչ անել չի կարող։ Այսօրվա երկրի ղեկավարը ինքնին միայնակ ոչինչ է, և, եթե չլիներ նրա հետևում խումբ կամ միջազգային ինչ-որ ուժեր, համապատասխան ուժեր իրենց բաղադրատոմսերով, թե ինչն ինչպես անի, էլի ոչինչ չէր կարող անել, թյուրիմածության մատնել ժողովրդին, և մեր հաղթանակներն առ ոչինչ անել»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում