Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:09 17-06-2023

Սլավոնական համալսարանում աշխատակիցները վերջապես աշխատավարձ են ստացել

Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Ակադեմիկոս), նախագահության անդամ Էդվարդ Սանդոյանը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասել է հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնում թեկնածու չլինելու պատճառով՝ համալսարանը չէր կարող հոգալ անգամ կոմունալ ծառայությունները, վարձատրել համալսարանի աշխատակիցներին։

Համալսարանի մամուլի խոսնակն ասաց, որ հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանի բոլոր աշխատակիցները ստացել են իրենց աշխատավարձերը։

Հարցին, թե այս ամենը ուսանողների հոսքին խանգարում է, թե ոչ, մեր զրուցակիցն ասաց, որ շարունակվում է ընդունելության գործընթացը Հայ-ռուսական համալսարանի բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա՝ անվճար և վճարովի համակարգերի համար։

«Այդ տվյալները մենք մշտապես ամփոփում ենք նոր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին, և Ձեր հարցին հստակ կկարողանամ պատասխանել միայն այդ ժամանակ»,-ասաց համալսարանի մամուլի խոսնակը՝ եզրափակելով զրույցը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել