Մամուլ 3 տարի առաջ - 08:18 17-06-2023

ՔՊ-ականները մեկ օր հանգստացել են. այսօր հատուկ ծրագիր կմշակեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ-ականները երեկ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաքվել են Դիլիջանի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում՝ «Դիլիջան» հյուրանոցում:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ական աղբյուրները հայտնեցին, որ իշխանականները դեռ չեն շտապել ժողով անել. երեկ տեղավորվել են, միմյանց հետ շփվել, դեսից-դենից զրուցել, զբոսնել, այլ կերպ ասած՝ երեկ լիարժեք հանգստի են նվիրել իրենց ԱԺ ծանր եռօրյայից հետո:

Այդ պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հինգշաբթի օրն արագ սպառեց ԱԺ նիստերի օրակարգը, լրացուցիչ ժամանակ ավելացրեց նիստի հիմնական ժամանակին, որպեսզի մեկ օր շուտ գնան Դիլիջան, հանգստանան, նոր անցնեն գործի:

ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա այսօր. գրել էինք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են լինելու, մասնավորապես՝ ավագանու ընտրությունները: ՔՊ-ականների համար ավագանու ընտրություններում հաղթելը, կարելի է ասել, կենաց-մահու հարց է։

Մտադիր են այսօրվա ժողովին հատուկ «ռազմավարական» պլան մշակել, որ 100%-անոց հաղթանակ ապահովեն այդ ընտրություններում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում