Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցն են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր
copy image url

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցն են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Ներքին 1 տարի առաջ - 11:24 14-06-2023
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ից:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցները նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ:

«Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Հարկ է նշել, որ նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Շրջայցի ընթացքում վերհանված խնդիրները Պաշտպանը ներկայացնելու է պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը»:



Ամենից շատ դիտված