Շաքի գյուղում սեփական երեխաներին ադրբեջանցի զինծառայողի հարձակումից պաշտպանած Անի Ավետիսյանը շարունակում է բուժումը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Հասարակական լայն արձագանք ստացած միջադեպից հետո քաղաքացիների և տարբեր նախաձեռնությունների այցելությունները տուժած կնոջը չեն դադարում:
Անի Ավետիսյանի հիվանդասենյակում միշտ թարմ ծաղիկներ կան, պատվոգրեր, մեդալներ և նվեր գրքեր:
Խիզախության համար քաղաքացիական նախաձեռնությունները նրան հանձնել են «Մայր հերոսուհի» խորհրդանշական շքանշան:
Անին արդեն իսկ ենթարկվել է մի քանի վիրահատությունների, սակայն առջևում դեռ նոր միջամտությունների անհրաժեշտություն կա:
Անին ֆիզիկական ծանր վիճակի պատճառով հրաժարվեց հարցազրույցից։
«Ցավազրկող են արել, ցավեր ունեմ,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա, իսկ երեխաների մասին հարցին ի պատասխան` ասաց,- Ահավոր հոգեվիճակի մեջ են»։
Ամսվա սկզբին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Ավետիսյանների առանձնատուն:
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: