Հայաստանը ներկայացնող ծանրորդները սկսեցին ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնությունում:
Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է:
Հավաքականի անդամ Արտուշ Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 116 կգ, իսկ հրեց 135 կգ ու 145 կգ: Երկամարտի 261 կգ արդյունքով՝ նա 10-րդն է:
Սեյրան Խուդանյանը (60 կգ) դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայ մարզիկը պոկում վարժությունում զբաղեցրեց չորրորդ տեղը, իսկ հրում վարժությունում` երրորդը՝ նվաճելով բրոնզե մեդալը։