Ներքին 3 տարի առաջ - 11:17 14-06-2023

Սինանյանը և Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-իրանական հարաբերությունների զարգացման ու ընդլայնման հարցը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի կարևոր դերը երկկողմ ծրագրերի իրականացման գործում։ Ընդգծվել է երկու ժողովուրդների պատմության և մշակույթի հանրահռչակման, պատմական խեղաթյուրումներին հակազդելու համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը:

Կողմերը նաև ընդգծել են հայկական և իրանական համայնքների միջև համագործակցության ակտիվացումը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան