Ներքին Միտք 3 տարի առաջ - 09:37 14-06-2023

​​​​​​​ԵՊՀ-ի մասնակցությամբ հերթական սկանդալն է հասունանում

ԵՊՀ-ի մասնակցությամբ հերթական սկանդալն է հասունանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ուրեմն, սովորության համաձայն, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն հանրությանը տեղեկացրեց իր հերթական դարակազմիկ «ձեռքբերման» վերաբերյալ: Այս անգամ վերջինս ավետեց, որ ԵՊՀ-ի և Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի միջև այլևս առկա է «փոխըմբռնում»:

Ճիշտն ասած, այդ բուհերի միջև երբևէ հակասություն կամ թշնամություն չի նկատվել, սակայն խնդիրն այլ է:

Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանն ունի պաշտոնական կայք, որում լուսաբանվել է ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի այցը ԵՊՀ, վերջինիս ելույթը, ինչպես նաև այցի նպատակը: Կայքում տեղադրված ծավալուն հոդվածում ընդհանրապես չի հիշատակվում Հ.Հ-ի ավետած «դարի փոխըմբռնումը»: Ավելին՝ Մոսկվայի պետական համալսարանի կայքում ներկայացված են այնպիսի փաստեր, որոնք այսրոպեական Հ.Հ-ն «հասկանալի» պատճառներով հայ հանրության չէր ներկայացնի:

Օրինակ՝ ո՞վ գիտեր, որ անցյալ տարի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի համալսարաններից ստեղծվել է Եվրասիական համալսարան (՞):

Բացի դրանից՝ ո՞վ գիտի, որ 2023թ աշնանը Հայաստանում, Ադրբեջանում և միջինասիական երկրներում պետք է կազմակերպվեն Լոմոնոսովի անունը կրող գիտական կոնֆերանսներ: Այս փաստերի մասին այսրոպեական Հ.Հ-ն բազմաբովանդակ լռում է: Անշուշտ, վերջինիս ձեռնտու չէ պատմել, թե ինչ պայմաններով է ԵՊՀ-ն մտել Եվրասիական համալսարանի կազմ կամ ովքեր են լինելու ԵՊՀ-ի պատվիրակներն աշնանն Ադրբեջանում կայանալիք գիտական կոնֆերանսում:

Չերկարացնեմ, այսրոպեական Հ.Հ-ի «փոխըմբռնումների» վերաբերյալ Մ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պաշտոնական կայքը ոչինչ չի գրում:

Փաստորեն, կամ կայքն է ստում, կամ՝ այսրոպեական Հ.Հ-ն: Ողջամիտ երրորդ տարբերակ չկա:
Սակայն, կա մի շատ կարևոր հանգամանք: ԵՊՀ այսրոպեական ռեկտորի հայրանունը Վահագնի է: Այսինքն՝ Հ.Հ.Վ (ռուսերեն՝ О.О.В): Մոսկվայի պետական համալսարանի պաշտոնական կայքը վերջինիս ներկայացրել է, որպես О.И. Ованиссян ( հայրանունը՝ И (՞) և ազգանվան մեջ երկու с տառ (՞) ):

Կարծում եմ, որ սրանից ավելի խորը փոխըմբռնում հնարավոր չէ պատկերացնել:
#սկսել_ա»,- գրել է Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին