Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 10:26 13-07-2021

Նոր բունտ է հասունանում. ԿԸՀ-ն մինչ օրս չի վճարել ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերը. Իրավունք

«Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում ԿԸՀ-ն պարտավոր է վճարել ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, հանձնաժողովի քարտուղարներին եւ նախագահներին:

Պարզվում է` մինչ օրս ԿԸՀ-ն որեւէ լումա հանձնաժողովի անդամներին չի փոխանցել: ՙԻրավունքի՚ հետ զրույցում հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ դիմել է «ՎՏԲ» բանկ` գումարը ստանալու նպատակով, սակայն բանկից նշել են, որ ԿԸՀ-ի անփութության պատճառով մինչ օրս ԿԸՀ-ն համապատասխան ցուցակները բանկին չի փոխանցել:

«Իրավունքը» դիմեց ԿԸՀ-ի մամուլի պատասխանատու Հերմինե Հարությունյանին` հասկանալու համար, ինչու մինչ օրս հանձնաժողովի անդամներն իրենց հասանելիք գումարը չեն ստացել: Մեր հարցին ի պատասխան` ԿԸՀ-ի մամուլի պատասխանատուն նշեց, որ աշխատանքն ընթացքի մեջ է, պարզապես ԿԸՀ-ն խիստ ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:

Ուշագրավ է, որ ԿԸՀ-ում տեղյակ չեն, որ անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ԿԸՀ-ն պարտավոր է հանձնաժողովի անդամներին վճարել հասանելիք 68.000 դրամ աշխատավարձը 10 աշխատանքային օրվա ընթացքում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին