Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:52 12-06-2023

Զբոսաշրջիկների պարադոքսը. առաջ ռուսները փողոցում էին, հիմա աշխատում են ու չեն երևում

Այս տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտավորապես 806 հազար զբոսաշրջիկ: Տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը, խոսելով թվային ցուցանիշների համեմատությունից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ասաց, որ աճի դինամիկա կա։

«Առաջին եռամսյակներն էլ երբ ամփոփվեց, տեսանք, որ թվերը գնալով աճուն են, որը շատ լավ է»,- նշեց ոլորտի փորձագետը։

Ըստ Ապրեսյանի՝ զբոսաշրջության թվի նվազումը հիմնականում պայմանավորված էր կորոնավիրուսով։ «Կորոնավիրուսը կարծես թե սկսել է իր ազդեցությունը թուլացնել զբոսաշրջության վրա։ Կորոնավիրուսից հետո ամբողջ աշխարհում՝ Հայաստանում նույնպես, զբոսաշրջությունը սկսել է վերականգնվել»։

Տուրիզմի փորձագետը ասաց, որ մենք ոլորտին շատ ծանր հարված ստացանք նաև պատերազմի պատճառով, որը մինչ օրս դեռ չի վերացել ամբողջությամբ։ «Պատերազմական անկայուն վիճակը երկրում, տարծաշրջանում ամեն դեպքում պահպանվում է, բայց թեժ իրավիճակ չի»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այդ վերաձևավորումը կորոնավիրուսից հետո կա նաև համաշխարհային շուկայում։ «Հայաստանը, շնորհիվ իր շատ առավելությունների, կարծես թե իր դիրքերը կարողանում է պահպանել։ Առաջին հերթին դա նրա շնորհիվ է, որ շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունենք, հրաշալի բնություն, ծառայությունների որոշակի մակարդակ, Հայաստանից գնում են գոհ, շատ ժամանակ իրենց սպասելիքներ գերազանցած։

Այստեղ ամենակարևորը մեր ժողովուրդն է՝ իր լեգենդար հյուրասիրությամբ, հյուրընկալությամբ, այստեղ զբոսաշրջիկը իրեն միշտ ընդունված է զգում»։

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այդ ցուցանիշում զգալի թիվ են կազմում նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած այցելությունները, որոնց հոսքը նախորդ տարվանից չի դադարում։ Նրանցից շատերը սահմանմամբ զբոսաշրջիկ են համարվում։

Տուրիզմի ոլորտի մեկ այլ փորձագետ Դիաննա Մնացականյանն էլ նշեց, որ մոտ 2մլն զբոսաշրջիկ են ակնկալում ունենալ այս տարի։ Այս հինգ ամիսների ցուցանիշը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Մնացականյանն ասաց. «Մոտավորապես 25 տոկոս աճ ունենք, այդ ցուցանիշում 50 տոկոսից ավելին կազմում են ՌԴ-ից զբոսաշրջիկները»։

Դիտարկմանը, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ էինք տեսնում քաղաքում, քան հիմա՝ Մնացականյանն արձագանքեց. «Դա բացարձակ այդպես չէ, անցած տարի, երբ որ դուք քայլում էիք քաղաքում, շատ էիք հանդիպում ռուսների, որոնք այն ռուսներն էին, որոնք նոր եկել էին Հայաստան և բնականաբար առավոտից երեկո քաղաքն էին ուսումնասիրում, դա մեծ կապ ունի, այդ ռուսները այս պահին արդեն էմիգրանտներ են, որանք ապրում են Հայաստանում և հետևաբար ամեն մեկը արդեն իր աշխատանքը ունի և ավելի քիչ է տեսանելի»։

Մնացականյանը ընդգծեց, որ հայկական զբոսաշրջության մեջ միշտ առաջին տեղում եղել է ռուսական շուկան, որը թվով ամեն տարի փոփոխվել է, միշտ էլ նրանց թիվը 50 տոկոսից ավելի է եղել։ «Եթե մենք ունենք քանակ, բնականաբար, այդ քանակի մեջ ռուս զբոսաշրջիկների թիվը ավելանում է»։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
19:10 Չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը. Քոչարյանը շնորհակալություն է հայտնել քվեների համար
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:45 ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Աբովյան
17:52 Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին

Ձեզ գուցե հետաքրքրի