Ներքին 3 տարի առաջ - 08:05 12-06-2023

Օպերայի ուրվականը, կամ ինչ կարելի է անել Ազատության հրապարակի սալիկապատման փոխարեն ​​​​​​​

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օպերայի ուրվականը, կամ ինչ կարելի է անել Ազատության հրապարակի սալիկապատման փոխարեն

Երևանի քաղաքապետարանը, հանրային կարծիքը շոշափելու համար, տեղեկացնում է, որ ծրագրում են սալիկապատել Ազատության հրապարակի տարածքը։ Թե ինչու՞ է քաղաքապետարանը որոշել շինարարական նոր հրապարակ ու փոշու գոյացության նոր աղբյուր ստեղծել մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար հենց ամառվա սկզբին, թերևս գիտեն միայն քաղաքապետարանի պատասխանատուները։
Ինչու՞ դա պետք չի անել։

Որովհետև տարածքը սալիկապատելուց հետո այն նորից ստիպված կլինեն քանդել, քանի որ Հայատանում դեռ չեն կարողանում առանց հիմնավոր ջրամեկուսացման հարթ տանիքներ ստանալ և ստորգետնյա ավտոկայանը հաստատ կարճ ժամանակում կհայտնվի ոչ այնքան չոր միջավայրում։

Իսկ հիմա, ավանդույթի համաձայն, անվճար խորհուրդ եմ տրամադրում քաղաքապետարանի պատասխանատուներին, առ այն, թե ինչ կարելի է անել այդ գումարների օգտագործմամբ․

1. Քաղաքակիրթ տեսքի բերել Կամերային երաժշտության տան հարակից տարածքը, որտեղ ութ տարի շարունակ աղբակույտեր գոյացել ու անհրապույր շինությունների են մնացել ։

2. Փոքր ծախսերով վերականգնել Կոնսերվատորիայի դիմաց գտնվող պուրակը, որտեղ տիրող խայտառակ վիճակը արդեն երրորդ տարին է բոլորում։

3. Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող և տարածաշրջանի ամենամեծ հանրային զուգարանի վերածված գետնանցումն, ի վերջո, կամք ցուցաբերելով կարելի է քաղաքակիրթ տեսքի բերել։ Վերջիվերջո ԱՄՈԹ Է;

4. Քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվող Մանկական զբոսայգին որոշ դրվագներով հիշեցնում է սարսափ ֆիլմեր նկարահանելու պավիլյոններ։ Մի փոքր կարելի է մտածել երեխաների մասին ու այնտեղ ստեղծել տարրական քաղաքակիրթ միջավայր հանգստի ու ժամանցի համար

5. Եվ վերջապես ցանկացած մեծ գործ ձեռնարկելուց առաջ, լավ կլիներ հետիոտն անցնել Արամի ու Բյուզանդի փողոցներով ու հիշել, որ դա Հանրապետության հրապարակի հարակից տարածքն է, իսկ դրսում մ․ թ․ երրորդ հազարամյակի առաջին քառորդն արդեն մոտենում է իր ավարտին․․․»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու