Ներքին 3 տարի առաջ - 14:37 11-06-2023

«Երևան Սիթի»-ն հաղթե՞ց «Նոր Զովք»-ին

Նոր Նորքում՝ Մեգամոլի հարևանությամբ գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետը արդեն մեկ շաբաթ է՝ փակ է։ Նշենք, որ Մեգամոլում է գործում նաև «Երևան Սիթի» սուպերմարկետը, որը «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տվյալ մասնաճյուղը համարում էր իր հիմնական մրցակիցը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Նոր Զովք» ՍՊԸ փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանի հետ, որպեսզի ճշտի, թե ինչով է պայմանավորված առևտրի կենտրոնի փակվելը։

Մեր այն հարցին՝ արդյո՞ք դա որևէ կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, ում պատկանում է Մեգամոլը, Խաչատրյանն ասաց, որ Ալեքսանյանի հետ կապված խնդիրներ չունեն․ «Խանութի փակվելու հետ կապված որևէ պատճառ չկա։ Մենք ոչ մեկի հետ խնդիրներ չունենք և չենք ունեցել և փորձում ենք չունենալ, դա մեր մակարդակի խոսակցություն չէ»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» սուպերմարկետի տվյալ մասնաճյուղի բացումը տեղի էր ունեցել այս տարվա փետրվար ամսին։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներ էին հայտնաբերվել։ Դեպքի առթիվ 4 անձինք կալանավորվել էին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով