Ներքին Տեսանյութ Ուղիղ եթեր 3 տարի առաջ - 17:08 09-06-2023

Անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ՔՊ-ական պաշտոնյայի և լրագրողի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում ընթանում է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ անհետ կորածների ծնողներին «փնթիներ» ասած ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Սերոբ Սարգսյանի եւ լրագրող Լիա Սարգսյանի գործով դատական նիստը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Լիա Սարգսյանը, դատական նիստի առանցքում անցած տարի ապրիլի 30-ին Երեւանի Նալբանդյան փողոցում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների եւ Սերոբ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է։

Դեպքի օրը երեկոյան լրագրող Լիա Սարգսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հրապարակել էր միջադեպի վայրից լուսանկար եւ գրել․ «Նալբանդյան փողոցի այս խանութի աշխատակիցը զոհվածների ծնողների երթը տեսնելիս նրանց անվանեց փնթիներ: Հռհռում էր ընկերների հետ։ Եթե դու քեզ համարում ես բարոյական մարդ, երբեք չմտնես այս խանութ»։

Այնուհետեւ, ճշտելով զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձի ինքնությունը, խմբագրել էր գրառումը։

«Զոհվածների ծնողներին «փնթիներ» ասած անձը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է՝ Սերոբ Սարգսյանը: Խնդրեմ: Եւ այս ստորի համար զոհվել են հազարավոր տղերք, եւ այս ստորը ապրում է ձեր կողքին: Ի դեպ, տեղեկացրին, որ այս ստորը իբր կապ չունի խանութի հետ, պարզապես վախից մտավ խանութ, դուռը ներսից փակեց ու հայտարարեց. «Մասնավոր տարածք ա, դուրս եկեք» (Խմբագրված)։ Քիչ առաջ տեղեկացրին, որ խանութն իրենն է»,-գրել էր նա:

Սերոբ Սարգսյանը դիմել է դատարան՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով։ Դատական նիստին վկայի կարգավիճակով ներկա կլինեն 44-օրյա պատերազմում Ցորի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան