Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 07-06-2023

Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։

Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ