Արտաքին 3 տարի առաջ - 20:00 06-06-2023

Հայաստանը և Ադրբեջանը առաջին անգամ գտնվում են խաղաղության շեմին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ այսպես կոչված «Հայաստանի ագրեսիայի պատճառով» շուրջ 30 տարի շարունակցած ինված հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրները գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում։

Բայրամովը պնդել է, թե, իբր «չնայած այն տառապանքներին, զրկանքներին և ավերածություններին, որոնք երկար տարիներ կրել է Ադրբեջանի ժողովուրդը», Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Նա անդրադարձել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման, կայունության ամրապնդման, խաղաղ համակեցության ապահովման, խաղաղության օրակարգի առաջմղման, տնտեսական զարգացման և համագործակցության մեջ ներդրումներ կատարելու հնարավորություններին և իրական հեռանկարներին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսել է նաև «ադրբեջանական տարածքների երեսունամյա ռազմական օկուպացիայի ծանր հետևանքների հաղթահարման ուղղությամբ Ադրբեջանի կողմից գործադրվող լայնածավալ վերականգնման, վերականգնման և վերաինտեգրման ջանքերի մասին»։ Վերջինս նաև նշել է Բաքվի վճռականությունը՝ Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական շրջանակներում Արցախի բնակչության այսպես կոչված «վերաինտեգրման հարցում»։

Վերջինս նաև խոսել է պետությունների ներքին գործերին չմիջամտելու, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ինտեգրմանը չվնասելու և հարևան պետությունների տարածքում անջատողականություն չհրահրելու պարտավորությունների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին։



Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»