Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:19 15-03-2023

Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին․ Վահե Հովհանիսյան


Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։
Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես, ինչպես այլ ժողովուրդներ՝ օդանավակայաններում ինքնաթիռի են սպասում։ Ուղղակի սպասում ենք։

Ստացվում է, որ 30 տարվա պետականության պատմությունը մեզ չի՞ տվել ոչինչ. ոչ՝ պետական մտածողություն, ոչ՝ պետական ինստիտուտներ, ոչ՝ անհատներ, ոչ՝ բովանդակություն։ Հնարավոր չէ հավատալ դրան։ Չի կարող նման բան լինել։

Կա տպավորություն, որ ոչ մի բան ժողովրդի վրա չի ազդում։ Մահերը, հազարավոր զոհերը, իր տնից 2 ժամվա հեռավորության վրա կռիվը. ոչինչ չի ազդում։ Իշխանավորների կոռուպցիոն պատմությունները, վեր խոյացող առանձնատներն ու լկտի պահվածքը չեն ազդում։ Շրջափակված Արցախը չի ազդում։ Ռուսաստանի հետ հարաբերությունների արհեստական սուր վատացումը չի ազդում, Ռուսաստանի՝ բաց տեքստով զգուշացումը, թե՝ նման երկրները կորցնում են պետականություն, չի ազդում, Ուկրաինայի կադրերը չեն ազդում։

Նման պետական և հոգեբանական փոսում հայտնված ժողովուրդները սովորաբար ծանր գին են վճարում։ Բայց նույնիսկ սա´ լավ չի հասկանում ժողովուրդը, չի հասկանում, որ դա իր, իր ընտանիքի աղետն է լինելու, այլ ոչ թե՝ ինչ-որ վերացական Հայաստանի և վերացական ժողովրդի։
Մյուս կողմից՝ բոլոր սոցհարցումներից ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կա մտածող-մտահոգ շերտ և ճիշտ աշխատելու դեպքում՝ կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս։ Ուրեմն կա հնարավորություն՝ աղետը կասեցնելու համար։ Պետք է հնարավորինս ճիշտ պատկերացնենք զարգացումները և ճիշտ կազմակերպենք աշխատանքը։

Եվս մեկ զարգացում, կարծես թե, լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»։ Երեկվա ասուլիսում Փաշինյանը, սովորության համաձայն, նորից կեղծեց մեր ընդհանուր պատմության որոշ դրվագներ։ Պատմության ամբողջական կեղծումից խուսափելու ու նաև ինքներս մեր հանդեպ ավելի անկեղծ լինելու համար պիտի սկսենք մեծ խոսակցություն, որ պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ, այսքան հեշտ ու այսքան ծանր գնով։ «Մեծ ռազբորկան» պիտի ներառի թե´ մինչև 2018-ը, թե´ 2018-ից հետո, թե´ նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածները։

Սրանից խուսափել կարծես թե հնարավոր չի լինելու, որովհետև գինը չափազանց թանկ է եղել՝ հայրենիքի կորուստ ու ահռելի զոհեր։ Այս մեծ խոսակցության նախաձեռնողը պետք է լինի հենց այն մտահոգ-մտածող շերտը, Հայաստանի վերականգնման նոր իշխանությունը, որը պետք է ստանձնի երկրի վերականգնման գործը։ Սա կօգնի՝ լինել առավելագույնս օբյեկտիվ և ազնիվ՝ իրար հանդեպ, խուսափել մեղքերն անվերջ իրար վրա բարդելու արատավոր շրջանից, ու միասին աշխատել՝ առանց ավելորդ, անիմաստ բարդույթների»,- գրել է Հովհանիսյանը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»