Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:10 06-06-2023

Ադրբեջանցիների դաշտ մտնելն Արցախն արագ հրելու է Ադրբեջանի կազմ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3 օր առաջ, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ Հայաստանից Արցախ 27 մարդ է տեղափոխվել, Արցախից Հայաստան` 28 ու կարծես շարժերն այդքանով չեն սահմանափակվել:
Դրանից անմիջապես հետո, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են շրջանառում մեր հայրենակիցների` ադրբեջանական անցակետում հատուկ ռեժիմով անցման, անձնագրային ստուգման վերաբերյալ:

Երբ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանցիների անցակետ տեղակայելուց հետո մոտ մեկ տասնյակ մարդ անձնագրային ստուգում անցնելուց հետո էր մուտք գործել ՀՀ, այդ ժամանակ պաշտոնապես ասվեց, որ նրանց ստուգումն ադրբեջանցիների կողմից անակնկալ է եղել:

Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ:

Ես ադրբեջանցիների վերահսկողությամբ շարժ անող որևէ մարդու հարցին չեմ անդրադառնում, դա իրենց որոշելիքն է, հատկապես որ ես, շատերս ՀՀ-ում ենք ու չենք կարող հասկանալ այն հոգեվիճակն, ինչ ունեն իրենք և իրենց ընտանիքները:

Բայց Արցախի իշխանությունը ժամանակին այլ բան էր պնդում, տարբեր գործիչներ և ուժեր ադրբեջանական խաղի կանոնների դաշտ մտնելն անթույլատրելի էին համարում, իսկ հիմա այսպիսի ծանր իրավիճակ:

Ես ինքս շարունակում եմ պնդել, որ ադրբեջանցիների դաշտ մտնելն Արցախն արագ հրելու է Ադրբեջանի կազմ, հատկապես որ ՀՀ-ում հանձնողների, հողատուների, դավաճանների խմբակ է ղեկավարում, սակայն Արցախում պետք է հստակ հասկանան ու հանրությանը բացատրեն, թե այս կամ այն պրոցեսը կամ որոշումը ինչի կհանգեցնեն»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ