Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 06-06-2023

Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ըստ տեղեկությունների, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) որոշել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնության անդամակցությունը կամ, այլ կերպ ասած, ներառել «սև ցուցակում»: Փաստացի, Ուկրաինայի ճնշումների արդյունքում Ռուսաստանն այս տեսակետից կարող է հայտնվել Իրանի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Մյանմայի հետ նույն շարքում: Տնտեսագետների կարծիքով, սա կարող է Ռուսաստանի համար ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ միջազգային առևտրի կաթվածահարում, մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելանք:

Սա համարվում է ավելի ծանր պատժամիջոց, քան նույնիսկ Ռուսաստանի անջատումը SWIFT համակարգից: «Փաստի» հետ զրույցում հայաստանյան տնտեսագետները նշում էին, որ FATF-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցումը կարող է ազդել նաև Հայաստանի տնտեսության վրա: Բանն այն է, որ անցյալ տարի դեպի Հայաստան տրանսֆերտները 2021 թ. համեմատ 2,5 անգամ աճել են: Ընդ որում, փոխանցումների առյուծի բաժինը՝ ընդհանուր 5,2 մլրդ դոլարից շուրջ 3,6 մլրդ դոլարը, կատարվել է Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, այս ցուցանիշն էլ իր հերթին 2021-ի համեմատ աճել է ավելի քան 4 անգամ։

Բնականաբար, Ռուսաստանից մասնավոր անձանց՝ արտերկիր դրամական փոխանցումների արգելքը ծանր հարված կարող է լինել թե՛ Հայաստանի ազգաբնակչության համար, թե՛ Հայաստանի տնտեսության համար ընդհանրապես: Ըստ այդմ, օրվա իշխանությունների կողմից թմբկահարվող երկնիշ տնտեսական աճը կարող է պարզապես փլուզվել: Նշենք, որ հատկապես Արևմուտքում, մեղմ ասած, ժպիտով են վերաբերվում, օրինակ՝ 12,5 տոկոս աճին՝ ակնարկելով դրա կառուցվածքի՝ բացառապես արտաքին հիմքն ու ցանկացած պահի արտաքին գործոնների վրա իրենց ազդելու հնարավորություններն ու ցավալի հեռանկարները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան