Ուղիղ խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:00 03-06-2023

Թուրքիայի՝ ՀՀ-ի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը մշակվել է 1991 թվականին, երբ Թուրքիայի նախագահն էր Թուրգութ Օզալը։ Oragir News-ի հետ զրույցում այս մասին նշեց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ պատասխանելով հարցին, թե Էրդողանի վերընտրությունից հետո ինչպիսի՞ն կլինի նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ և հայ-թուրքական հարաբերությունների հարցում։

Թյուրքագետը նկատում է՝ այդ ժամանակ սահմանվել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն դեպքում, երբ կլուծվի Ղարաբաղի հարցը։ «Այսինքն Ղարաբաղը պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կազմում, որից հետո կսկսվեն դիվանագիտական և առևտրային հարաբերությունները, այնուհետև կքննարկվեն մյուս նախապայմանները՝ 1915 թվականի իրադարձությունները, պետական սահմանի վերջնական ճանաչումը և այլն»,- ընդգծեց նա։

Խուդավերդյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Օզալից հետո Թուրքիայում բազմաթիվ իշխանություններ են փոխվել, սակայն Հայաստանի նկատմամբ նախապայմանների քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Նա նաև նկատեց, որ ներկայումս հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա է որոշակի առաջընթաց՝ հույս հայտնելով, որ ի վերջո կկարգավորվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ հարաբերությունները, քանի որ առանց մեկը մյուսի բացառվում է։

Մեր զրուցակիցը նաև դրական համարեց, որ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Էրդողանին, քանի որ երկու երկրները պատրաստվում են կարգավորել միմիյանց հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ նման շնորհավորանքները, ցավակցական բնույթի ուղերձները վկայում են այն մասին, որ հարաբերություններում ինչ-որ հիմքեր դրվում են։

Մանրամասները՝ տեսանյութում.
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի