Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:16 01-06-2023

Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան․ Տիգրան Աբրահամյան

Օրեր առաջ Բերձորում, բավականին ագրեսիվ ու լկտի բառապաշարով, Ադրբեջանի նախագահը սպառնաց արցախցիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Վերջինս բացի նրանից, որ պահանջեց լուծարել պետական կառավարման համակարգը և բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության հրաժարականը պահանջեց, նաև սպառնաց, որ հակառակ դեպքում կանցնի կոշտ միջոցների:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքելով Ալիևի հայտարարությանը ոչ թե անդրադարձել է արցախցիների ֆիզիկական գոյության սպառնալիքներին կամ հարցերը ուժի կիրառման միջոցով լուծելու վերաբերյալ ռիսկերին, այլ ողջունել Ալիևի պատրաստակամությունը` համաներում հայտարարելու Արցախի իշխանություններին»:

Հասկանալի է, որ փաշինյանական խմբակի մտադրությունը` հանձնել Արցախն Ադրբեջանին, Արցախի հարցով գործընթացում բարդագույն վիճակ է ստեղծել, սակայն այն, որ Վաշինգտոնում անտեսում են Ադրբեջանի սաստկացող ագրեսիան ու դրական լույսի ներքո արձագանքում ադրբեջանական թաքնված շանտաժին, բացարձական անթույլատրելի է և հղի ծանր հետևանքներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի