Ներքին 3 տարի առաջ - 20:13 30-05-2023

ՆԳ նախարարը և Նիդերլանդների Թագավորության դեսպանը քննարկել են անվտանգության ոլորտի բարեփոխումները

Մայիսի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանը կարևորել է մայիսին մեկնարկած ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել Ներքին գործերի նախարարության կազմավորման և ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել է երկկողմ սերտ հարաբերություններին և ներկայացրել դեսպանության ներկայիս ծրագրերը։ Նիկոլաս Սխերմերսը նաև անդրադարձել է համագործակցության շնորհիվ արդեն իսկ իրականացված աշխատանքներին։ Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ վերջին շրջանում ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպմանը Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման գործընթացի և ենթակա երեք ծառայություններում ընթացող բաեփոխումների մանրամասներ։ Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարի, ծառայություններում կանանց ներգրավվածության, մի շարք ոլորտներում կրթական ծրագրերի և փորձի փոխանակման, ինչպես նաև փրկարար, միգրացիայի և քաղաքացիության ծառայություններին վերաբերող հարցեր և պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց