Ներքին 3 տարի առաջ - 20:06 30-05-2023

Ստիպված եմ եկել Երևան, Արցախ վերադարձիս օրերն եմ հաշվում

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն արդեն տևական ժամանակ է՝ ապրում և աշխատում է Արցախում, մայրացել է։

Oragir.News-ի հետ զրույցում Հովսեփյանն ասաց, որ արդեն տասն օր է՝ գտնվում է Երևանում՝ կապված բալիկի ծնվելու հետ։

«Բայց օրերն եմ հաշվում վերադարձիս, քանի որ միակ տարբերակը համախմբվելն ու մեկս մյուսիս մենակ չթողնելն է։ Այս ծանր օրերի ստիպված եմ եկել, բայց այնուամենայնիվ պատրաստվում եմ վերադառնալ և շարունակել լինել արցախցիների և Արցախի, ինչպես նաև ամուսնուս կողքին, որը մնացել է Արցախում և շարունակում է մեր գործունեությունը»։

Անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին՝ նա նշեց, որ Արցախում բարդ ժամանակներ են, արդեն երեք տարիներ՝ կորուստներ, շրջափակում անտեսում և այլն։

«Չնայած դրան՝ Արցախում չեմ տեսել որևէ մեկին, որ ափսոսանք հայտնի Արցախում մնալու համար, ինքս էլ նման զգացողություն երբևէ չեմ ունեցել։ Մարդկանց մոտ կա անորոշություն զգացում, իրենց ուզածն ու ապրածը մի բան է, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը՝ մեկ այլ բան, և մարդիկ չեն կարող կողմնորոշվել ինչ անել։ Շատ հստակ իրենց համար ունեն որոշում՝ մնալու և ապրելու, բայց միևնույն ժամանակ տեսնում են վարվող քաղաքականությունը, և բնական է, որ առաջանում է զայրույթ։ Մեր ընտանիքում ոչ միայն չկա այդ զգացողությունը, այլ կա վճռական որոշում՝ լինել Արցախում այնքան ժամանակ, քանի դեռ մեր կարիքը կա, և քանի դեռ Արցախը ունի ամեն մի հայիս կարիքը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են