Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:52 30-05-2023

Պապիկյանը «փրկեց» Վիլեն Գաբրիելյանին

Անդրադառնալով կանանց 6 ամսով պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն տալու փաթեթին՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ ավելի կտրուկ միջոցների կողմնակից է, բայց այս փուլում ողջունում է նախագիծը որպես սկիզբ։

«Սա դրական է ազդելու զինված ուժերի վրա թե բարեվարքության տեսանկյունից, թե միջանցնային հարաբերությունների մասով, այդ թվում նաև որոշակի առումով նոր մրցակցության դաշտի հնարավորություններ է բացելու:
Ես ինչքան գնացել եմ կրակային, նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք շատ ավելի լավ են կրակում: Դա վիճակագրություն է, իմ կարծիքը չէ: Կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին»,-ասաց Գաբրիելյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց. «Իսկ ճշտե՞լ եք՝ կանայք ինչու են լավ կրակում, որպես բժշկականն ավարտած գործընկեր»:

Վիլեն Գաբրիելյանը չուներ այդ հարցի պատասխանը. «Չեմ ճշտել, բայց շատ հետաքրքիր թեմա է, կարող ենք իրար հետ հետաքրքրվել»:

Փոխարենը պատասխան ուներ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. «Կրծքավանդակով և փորով շնչելու մեջ է տարբերությունը»:

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Տեսա՞ր, պարոն նախարարը փրկեց քեզ, պարոն Գաբրիելյան»:

Նշենք, որ այս փաթեթը նախատեսում է Հայաստանում ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին