Մշակույթ 2 տարի առաջ - 19:54 07-11-2023

Ինչպես Հովհաննես Աբելյանը հայ գրականությանը նվիրեց մի մեծ բանաստեղծի, իսկ հայ թատրոնը փրկեց անշնորհք դերասանից

Իրենց դարի ամենախոշոր դեմքերը՝ երկու Հովհաննեսները՝ Հովհաննես Թումանյանն ու Հովհաննես Աբելյանը միմյանց հետ կապված էին ջերմ ընկերությամբ։ Բանաստեղծ Թումանյանը, որ մի ժամանակ երազում էր դերասան դառնալ, հրաժարվեց այդ անհաջող մտքից հենց Հովհաննես Աբելյանի շնորհիվ։

Այսօր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրն է։

Աբելյանն իր հուշերում մի հետաքրքիր դեպք է պատմում․ «Հովհաննես Թումանյանի ծննդյան հիսնամյակի և իմ բեմական գործունեության երեսունհինգամյակի առթիվ Թիֆլիսի արտիստական ընկերության մեծ դահլիճում կազմակերպված էր շքեղ բանկետ:



Ըստ պապական սովորության ընտրվեց թամադա: Առաջին կենացը նվիրվեց Հովհաննեսին: Ինչ խոսք, որ ճառերին, գովասանքներին վերջ չկար: Ամեն ոք աշխատում էր արտահայտել իր հրճվանքը մեծ բանաստեղծին:

Երկրորդ կենացն իմն էր: Ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց նաև այդ կենացը, բայց մի բանով գերազանցեց, որովհետև իր կենացի վրա բնականաբար չարտահայտվող Հովհ. Թումանյանը խոսեց իմ կենացի առթիվ: Ահա, թե ինչ ասաց նա.

-Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ և փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից: Երիտասարդ էի, երբ ես ուզում էի դերասան դառնալ: Եկա թատրոն, էս կողմն ընկա, էն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ:

Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.

-Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:

Նա հարցրեց.

-Դու ի՞նչ դեր էիր խաղում:

-Այսինչ դերը,- պատասխանեցի ես:

-Հա՜, էդ դու՞ էիր…,-ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել:



Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր պատասխանի էի սպասում:

-Գիտե՞ս ինչ, ա´յ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան չի դուրս գա:

Մենք մինչև հոբելյանն էլ լավ բարեկամներ էինք, բայց այդ օրվանից կրկնապատկվեց մեր բարեկամությունը: Ես միշտ կարծում էի, որ Հովհաննեսն ինձնից տարիքով մեծ է: Կյանքի հոգսերն անժամանակ ծերացրել էին այդ բարի մարդուն: Ես նրան նվիրեցի մի արծաթե սերվիզ, իսկ նա ինձ` Ֆ.Հոտենրոտի “История внейшней культуры” գիրքը հետևյալ մակագրությամբ.

«Իրենց վաղանց կյանքի կեսին-
Հովհաննեսը` Հովհաննեսին»»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին