Եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ, ապա 6,3 տոկոս իրական աշխատավարձն աճել է

Ներքին Խոսք Տեսանյութ 2 տարի առաջ - 11:34 29-05-2023

2022-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 15,5 տոկոսով: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կրևոր ցուցանիշ է գնաճի պայմաններում: Մենք տեսնում ենք, որ աշխատող մարդու համար մենք կարողացել ենք գնաճը ոչ միայն փոխհատուցել, այլև աշխատավարձի աճ ապահովել: Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն իրական աշխատավարձն աճել է 6,3 տոկոսով:

Սա նշանակում է, որ եթե գնաճի ազդեցությունը զրոյացնենք, դնենք մի կողմ, ապա 6,3 տոկոս իրական աշխատավարձն աճել է»,- ասաց նա՝ հավելելով, որ սա պետք է դիտրկել նաև սոցիալական քաղաքականության համատեքստում:

«Ընդհանուր առմամբ՝ սոցալական ոլորտում մեր քաղաքականությունը բարեփոխվելու է հետևյալ տրամաբանությամբ․ եթե մարդն աշխատունակ է և շուկայում կա աշխատանք, ինչո՞ւ պետք է պետությունը նրան սոցիալական նպաստ վճարի», - ասաց վարչապետը՝ նշելով, որ սա հատկապես կարևոր է այն ֆոնին, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք ունեն թանկարժեք բնակարաններ, բայց պետությունից նպաստ են ստանում։

«Իհարկե շատ չեն այդ դեպքերը, բայց կան։ Օրինակ՝ մենք Հայաստանում կարող ենք ունենալ դեպք, երբ մարդն ունի բնակարան, որն այսօրվա շուկայական արժեքով կարող է արժենալ 300 կամ 500 հազար դոլար, բայց պետությունից նպաստ է ստանում։ Սա որևէ տրամաբանության մեջ չի մտնում», - նկատեց նա։

Ինչպես նշեց Փաշինյանը, ինքը ժամանակին նմանատիպ վիճակագրություն անցկացրել է՝ խնդրելով զեկուցել՝ կա՞ Երևանում մարդ, որն ունի սեփական բնակարան Մաշտոցի պողոտայում, բայց նպաստ է ստանում և պարզվել է՝ կա։

«Կամ մարդիկ կան, որ 26 կամ 30 հազար դրամ նպաստ են ստանում, բայց ամսական 400 հազար դրամ վարկ են փակում։ Ամեն ամիս բանկերին վճարում են 200 հազար, 400 հազար, դեպք ունենք՝ 700 հազար դրամ։ Ամեն ամիս վարկ է փակում, բայց պետությանն ասում է՝ ինձ 30 հազար դրան աջակցություն տրամադրեք։ Նկատի ունեմ՝ սոցիալական քաղաքականության առումով մեր պատկերացումները որոշակիորեն պետք է փոխվեն»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:56 Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին
11:25 Ահասարսուռ լուրը կայծակի արագությամբ տարածվեց. ով է Վայքում վրաերթից մահացած 8-ամյա տղան
19:06 Եթե տերտերները ըդքան անմեղ ու սուրբ են, ընչի՞ չեն հակադարձե. գյումրեցի վաճառական
22:00 4 անշարժ գույք, 4.3 մլն ավանդ, 4․6 մլն կանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Սրբուհի Գալյանի ունեցվածքը
15:10 Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում
17:02 Աբովյանում մայրը զուգարանում ծննդաբերելուց հետո փորձել է սպանել նորածնին․ armlur.am
10:57 Արդշինբանկ, էս ուրիշի վարկերը ինձ մի ուղարկեք․ ազգայնականացնելու են ձեզ, վերջը
16:20 Դեղերը պակասում են, գները՝ աճում. դեղատներում վիտամին C և թորած ջուր չկա
18:17 Չնայած Ադրբեջանը ՌԴ-ի օգնությամբ Արցախը գրավեց, Ալիևը գիտի՝ Պուտինը կարող է թիկունքից հարվածել
23:47 Զելենսկին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին զրկել է քաղաքացիությունից