Արտաքին 3 տարի առաջ - 13:30 28-05-2023

Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններին մասնակցությունը հասնում է 90%-ի. Էրդողանը քվեարկել է

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանը կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ միասին քվեարկությանը մասնակցել է Ստամբուլի Ուսքյուդարի շրջանի ընտրատեղամասերից մեկում։

Հաղորդվում է, որ դպրոցի բակում հավաքված քաղաքացիները Էրդողանին ոգևորությամբ են դիմավորել։ Թուրքիայի նախագահը կնոջ հետ միասին հերթ է կանգնել դպրոցի դասասենյակներից մեկի դիմաց, որտեղ տեղակայված է ընտրական տեղամասը։

Քվեարկությանը մասնակցելուց հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ թուրքական ժողովրդավարության պատմության մեջ առաջին անգամ են ընտրություններն անցկացվում երկրորդ փուլով։ Նա ընդգծել է, որ ընտրապայքարում քաղաքական կուսակցություններ չկան, պայքարում են միայն երկու թեկնածուներ, հետևաբար քվեարկությունը շատ արագ կավարտվի։

«Այստեղ կուսակցություններ չկան, միայն երկու թեկնածու։ Քանի որ մեր ժողովուրդը քվեարկելու է այս երկու թեկնածուների օգտին, քվեարկությունը շատ արագ կավարտվի»,- ասել է նա։

Էրդողանը կարևորել է ընտրություններին Թուրքիայի բնակչության ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ աշխարհի պատմության մեջ չկա մի երկիր, որտեղ մասնակցության ցուցանիշը հասել է 90%-ի։ Նրա խոսքով՝ Թուրքիան իր ժողովրդավարության պայքարը մղեց մինչև 90% մասնակցությամբ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր Թուրքիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան, ով երկիրը ղեկավարում է 2003 թվականից և ընդդիմության միասնական թեկնածու, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղուն։

Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների 50 տոկոսից ավելի։ Առաջին փուլի արդյունքներով Էրդողանը ստացել է ձայների 49.52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը, ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը՝ 5.17%-ը, իսկ Մուհարեմ Ինջեն՝ 0.43%-ը։ Նույն օրը կայացած խորհրդարանական ընտրություններում առաջատարը Էրդողանի գլխավորած Ժողովուրդ դաշինքն էր, որին հաջողվեց ստանալ Թուրքիայի մեջլիսի 600 տեղերից 323-ը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել