Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:58 26-05-2023

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ․ «Լույս» հիմնադրամ

«Լույս» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։

2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի բարձր տեմպեր, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ տնտեսության վրա արտաքին շոկի դրական ազդեցությունները դեռևս նկատելի չէին: Մինչդեռ հետագա ամիսներին, երբ համեմատվող ժամանակահատվածում առկա կլինի շոկերի էֆեկտները (բազայի էֆեկտը), կարելի է սպասել աճի տեմպի դանդաղում: Այսպիսով՝

2023թ. բարձր տնտեսական աճի հիմքում ընկած բազայի էֆեկտը աստիճանաբար չեզոքանում է, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպերը աստիճանաբար կնվազեն: Ընթացիկ տարվա առաջին ամիսները համեմատելով նախորդ տարվա համապատասխան ամիսների հետ, երբ դեռևս տնտեսական ցուցանիշներում չէին արտացոլվել արտաքին շոկի դրական ազդեցությունները, ստացվում են բարձր աճեր, սակայն ապրիլին ՏԱՑ-ը դանդաղել է, քանի որ նախորդ տարվա ապրիլի ցուցանիշն արդեն իսկ որոշակիորեն պարունակում է շոկերի ազդեցությունները: Մասնավորապես, ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 12.1%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 1.9 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ տարվա ապրիլին ՏԱՑ-ը արագացել էր 2.0 տոկոսային կետով: Հաջորդ ամիսներին կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի տեմպը կշարունակի դանդաղել՝ արտացոլելով բազայի էֆեկտի չեզոքացումը:

Արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ: Մարտ ամսին արդյունաբերության աճը կտրուկ արագացավ, ինչը կապված է նախորդ տարվա նույն ամսում արդյունաբերության աճի անկման հետ: Հետևաբար, սպասելի էր, որ ապրիլին արդյունաբերության աճի տեմպը որոշակիորեն պետք է նվազի: Սակայն, փաստացի ընթացիկ տարվա ապրիլին գրանցվել է արդյունաբերության անկում՝ 0.8 տոկոսի չափով: Արդյունաբերության նման զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք կարող են հանգեցնել տնտեսության կառուցվածքի վատթարացմանը և ներուժային աճի դանդաղմանը:

Գնաճի տեմպն էականորեն նվազել է՝ մոտենալով գնաճի թիրախային միջակայքի ստորին սահմանին: Դեռևս 2 ամիս առաջ ՀՀ-ում գների աճի տեմպն էականորեն գերազանցում էր ԿԲ թիրախը, սակայն մարտ և ապրիլ ամիսներին գրանցվել է գնաճի էական դանդաղում: Ընդ որում, ընթացիկ տարվա տարեսկզբից ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է նույն մակարդակում: Գնաճի տեմպի դանդաղումը, իհարկե, դրական երևույթ է, սակայն նվազման տեմպը պետք է լինի տնտեսական միջավայրին համահունչ:
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան