Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:23 29-01-2022

Մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում է արել․

«Սիրելի հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց` չի պաշտպանում:

Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը:

Այս պահին, իհարկե, թվերն այլ կլինեն, բայց ավելի թարմ հրապարակված վիճակագրություն մենք չունենք:

Եվ ուրեմն հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999.891 և ոչ թե` 1.825.382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը:

Այս 999.891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819.841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը:

Իսկ 180.050 (999.891-819.841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ:

Հ.Գ. պատվաստումների կարևորության մասին այս գրառման մեջ չեմ խոսի, դրա մասին շատ ասվել է և դեռ կասվի»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում