Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:10 04-10-2023

ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը որոշակիորեն արագացել է 2023թ. օգոստոսին՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների զարգացումներով։ 2023թ. առաջին ամիսներին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպը պայմանավորված էր նախորդ տարվա սկզբին ռուս-ուկրաինական հակամարտության սրման հետևանքով ՀՀ տնտեսության համար առաջացած դրական գործոններով, որոնց ազդեցության չափը աստիճանաբար նվազում է: Սակայն, օգոստոսին արձանագրվել է ՏԱՑ-ի տեմպի արագացում, ինչը կարող է մի կողմից պայմանավորված լինել տուրիզմի աճի հետևանքով ծառայությունների և առևտրի աճով, կամ կարող է լինել միանգամյա գործոնների հետևանք: Այդ մասին հնարավոր կլինի առավել հստակ դատողություն անել հաջորդ ամիս՝ սոցիալ-տնտեսական վիճակագրության հրապարակումից հետո:

Արդյունաբերության ոլորտի զարգացումները առավել մտահոգիչ են դառնում: Արդյունաբերության ոլորտում արդեն 3 ամիս շարունակ գրանցվում են անկման ցուցանիշներ: Ընդ որում, ինչպես ցույց են տալիս նախորդ՝ հունիս և հուլիս ամիսների ցուցանիշները, անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Այդ իրավիճակը խոսում է ՀՀ տնտեսության ներուժի և մրցունակության անկման մասին, որը պայմանավորված է նաև փոխարժեքի վարքագծի դրսևորումներով:

Գնաճի տեմպը շարունակել է մնալ բացասական տիրույթում: Երկար ժամանակահատված բարձր գնաճից հետո, հունիս-օգոստոս ամիսներին գրանցվել է գնանկում, որը բնականաբար էապես ցածր է ԿԲ թիրախից: Իրավիճակին արձագանքելով՝ ՀՀ ԿԲ-ն արդեն ընդհանուր առմամբ 1.0 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը պետք է նպաստի տնտեսությունում ամբողջական պահանջարկի խթանմանը և գնաճի՝ դեպի թիրախին վերադարձին:

Արտահանման աճի տեմպը զգալիորեն դանդաղել է վերջին ամիսներին, ինչը կարող է պայմանավորված լինել ՀՀ ապրանքների գնային մրցունակության նվազմամբ: 2023թ. օգոստոսին արտահանման աճը կազմել է 6.1%, ինչն էականորեն ցածր է հուլիսի աճից: Հունվար-օգոստոս ամիսների աճի տեմպը նույնպես դանդաղել է՝ կազմելով 51.8% և հունվար-հուլիսի աճից ցածր լինելով 10.9 տոկոսային կետով: Կարևոր է նշել նաև, որ աճի տեմպի դանդաղման գործում էական դեր ունի նաև «պատրաստի սննդի արտադրանք» ապրանքախմբի արտահանման աճի տեմպի դանդաղումը (հունվար-հունիսի 17.7%-ից հունվար- հուլիսին դարձել է 13.0%), որի նպաստումը նվազել է 1.0 տոկոսային կետ:

Պետական բյուջեի կատարումը շարունակում է շեղված մնալ պլանավորվածից: Պետական բյուջեի պակասուրդը էապես շեղված է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, պլանավորված պակասուրդի փոխարեն արձանագրվում է էական բարձր հավելուրդ, ինչը պայմանավորված է նաև բյուջեի ծախսերի՝ հատկապես կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Այսպես, հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 189.3 մլրդ դրամ ծավալով կապիտալ ծախսեր, մինչդեռ բյուջեով հունվար-հունիսի պլանը կազմում է 214.9 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի՝ տնտեսության ներուժի և երկարաժամկետ աճի տեսանկյունից կարևորության մասին բազմիցս խոսվել է, սակայն դրանց կատարողականի խնդիրը շարունակում է արդիական մնալ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան