Մամուլ 3 տարի առաջ - 08:23 26-05-2023

Վահան Քերոբյանն իրեն փորձում է տարբեր ոլորտներում. նոր պաշտոն է ուզում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվում է, բազմապրոֆիլ անձնավորություն է եւ իրեն փորձում է նաեւ այլ ոլորտներում: Ապացույցը նախարարի պահվածքն է, ՀՀ կառավարության նիստերի ժամանակ հնչեցրած հայտարարությունները:
Բանն այն է, որ Վահան Քերոբյանը գրեթե յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ արտահայտվում է, կարծիք ասում այն դեպքում, երբ հարցն այլ ոլորտների է վերաբերում: Պարզվում է՝ նա ոչ միայն կարող է խոսել խոշոր եղջերավոր անասունների պահման պայմանների, ֆերմերների տարբեր բողոքների մասին, այլ նաեւ, օրինակ, խոսել «Վայլդբերիզ»-ից տուժած քաղաքացիների մասին:
Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, նա անցավ դեղերի ոլորտին, խոսեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ի իր համարում գրել էր, որ Վահան Քերոբյանը ԱՄԷ այցի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել, որում որպես ձեռքբերում նշված է եղել ԱՄԷ հանդուրժողականության եւ համակեցության նախարարության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջեւ կնքված հուշագիրը: Ստացվում է՝ Վահան Քերոբյանն իրեն փորձում է ամենատարբեր ոլորտներում. միգուցե ցանկանում է նոր պաշտոն ստանալ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ