Ներքին 4 տարի առաջ - 21:38 09-08-2021

Վահան Քերոբյանն այցելել է կանաչ տեխնոլոգիաներ կիրառող շինարարական ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի հետ միասնի օգոստոսի 9-ին այցելել է «Արտկոն» ՓԲԸ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։ Ընկերությունը գործում է մոդուլային շինարարության ոլորտում և կիրառում է միջազգային փորձի վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք մինիմալի են հասցնում բնապահպանական ռիսկերը։

«Արտկոն» ՓԲԸ փոխտնօրեն և բաժնետեր Թերեզա Կարապետյանի և ընկերության խորհրդի անդամ, փոխտնօրեն Արտյոմ Թադևոսյանի ուղեկցությամբ՝ Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել գործարանի աշխատանքի ընթացքին և հեռանկարային հնարավորություններին։

Այնուհետև, նախարարին է ներկայացվել ընկերության կողմից նախաձեռնած, իր գաղափարով և լուծումներով յուրահատուկ, շինարարությունում կանաչ տեխնոլոգիաների կիրառման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ստեղծել շինարարական hանգույց (կլաստեր)։ Վերջինս նոր հնարավորություններ կընձեռի ոլորտի պրոֆեսիոնալներին շինարարական կանաչ տեխնոլոգիաների կիրառման հարցում։ Մասնավորապես, մեկ վայրում հասանելի կլինեն շինարարական-նորարարական տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներ և ոլորտի պրոֆեսիոնալներին կառաջարկվեն շինարարական նախագծերի արդյունավետ իրականացման մի շարք հնարավորություններ։ Միմյանց փոխլրացնող և աջակցող ծառայությունների ու տեխնոլոգիական լուծումների համադրման արդյունքում կբարելավվեն շինարարական աշխատանքների չափանիշները, ինչը կնպաստի ոլորտում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Խոսելով առաջիկա նախաձեռնությունների մասին՝ ընկերության ղեկավարությունը նշել է, որ դրանց իրականացման հարցում առանցքային է պետության հետ երկարաժամկետ համագործակցությունը։ Մասնավորապես, քննարկվել են կառավարության նոր ծրագրով նախատեսված հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների և ինդուստրիալ պարկերի կառուցման աշխատանքներում ընկերության մասնակցության հնարավորությունները՝ շինարարական աշխատանքների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախարար Վահան Քերոբյանն էլ իր հերթին ներկայացրել է կառավարության մի շարք նախագծեր, որոնց իրականացման աշխատանքներին, հետաքրքրության դեպքում, ընկերությունը կարող է մասնակցել։ Կողմերը քննարկել են համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները, այդ թվում՝ ընկերության կողմից արտադրվող մոդուլային սառնարանների հնարավոր կիրառումը գյուղատնտեսության մեջ։

Նմանատիպ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի կրճատել ինչպես շինարարական աշխատանքների տևողությունը, այնպես էլ անհրաժեշտ ռեսուրսները։ Ողջունելով ընկերության նորարարական գաղափարները և պատրաստակամությունը մասնակցել կառավարության ծրագրերի իրականացմանը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում հնարավոր օժանդակություն ցուցաբերել համատեղ նախագծերի իրականացման ողջ ճանապարհին։ Նա նաև հավելել է, որ, ընկերության կողմից շինարարական աշխատանքների իրականացման դեպքում, պետությունը կաջակցի անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ