Ներքին 3 տարի առաջ - 22:32 23-05-2023

«Նեմեսիսի» հերոսները․ Արմեն Գարո

Ապրիլի 25-ին մայրաքաղաք Երևանի սրտում հանդիսավոր բացվեց «Նեմեսիս» հուշակոթողը, որը հավերժացնում է հայ վրիժառուների հիշատակը։ Այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Արձանի հանդիսավոր բացումից օրեր անց Անկարան պահանջել է ապամոնտաժել հուշարձանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ արձանի կանգնեցումը Երևանում համարում է սխալ որոշում։



1919 թվականին Երևանում տեղի ունեցավ Հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որի ժամանակ որոշում կայացվեց իրագործել «Նեմեսիս» գործողությունը Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարոյի ղեկավարությամբ։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովությունը հանձնարարավեց Շահան Նաթալիին և Գրիգոր Մերջանովին։ Նշվել էր Ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել էին 41 գլխավոր հանցագործները։



Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության հերոսներին։

Արմեն Գարոն՝ որպես պահանջատեր և վրիժառու, ինքնադրսևորվել էր դեռ 1896 թ․ օգոստոսի 14-ին՝ բանկ Օտոմանի գործի ղեկավարման ժամանակ։ Հրաչ Թիրաքյանի և Բաբկեն Սյունիի հետ Արմեն Գարոն նախապես մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր էր տեղակայել բանկի շենքում։ Այնտեղ պահվում էր շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար, և այն աչալրջորեն պահպանվում էր թուրքական անվտանգության ուժերի կողմից։



31 զինված տղաները գրավում են բանկը և եվրոպական դեսպաններին ուղղված հայտագրով պահանջում արագացնել հայկական բարենորոգումների ծրագիրը, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել բանկը։ Գործողության սկզբում Բաբկեն Սյունին գնդակից խոցվում և զոհվում է իր ձեռքի ռումբի պայթյունից, ինչից հետո գործողությունը ղեկավարում են Արմեն Գարոն ու Հրաչը։ Եվրոպական դեսպանների անունից ռուսական դեսպանատան թարգման Մաքսիմովը բանկը գրավողներին հավաստիացնում է, որ խոստանում են ազդել սուլթանական կառավարության վրա և իրագործել տալ այդ բարեփոխումները, ինչպես նաև խոստանում են ապահովել նրանց անվնաս հեռացումը Թուրքիայից։ 13 ժամ տևած ընդհարումից հետո բանկ գրավողները լքում են այն և տրամադրված ֆրանսիական նավով մեկնում Մարսել։



Ցավոք, այս գործողությանը հաջորդեցին զանգվածային ջարդերը Պոլսում։

Արմեն Գարոն ակտիվ մասնակցել է նաև հայ-թաթարական բախումներին։ Նրա ջանքերով Թիֆլիսում վերահաստատվեց խաղաղություն։

Թուրքական հեղափոխությունից հետո նրան կարնոհայությունը առաջադրում է Օսմանյան խորհրդարանի անդամության համար։ Նրան կրկին թույլատրվում է մուտք գործել Թուրքիա։ Օսմանյան խորհրդարանում նա կապող օղակ դարձավ Բարձր դռան և ՀՅԴ-ի միջև։

1917 թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ։ Նա ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում։



Ունենալով մեծ հեղինակություն ՀՅԴ շարքերում՝ Արմեն Գարոն իր ներդրումն է ունենում «Նեմեսիս» գործողության մեջ։ Թեև ամբողջ ընթացքում նա մնաց ստվերում, չմասնակցեց բուն գործողություններին, բայց դարձավ ողջ գործընթացի ակտիվ կազմակերպիչն ու համակարգողը։

Արմեն Գարոն վախճանվում է 1923 թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ սրտի հիվանդությունից։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան